Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Որպես մենակատար հանդես կգա թավջութակահար Վիկտոր Միլոսերդովը

Որպես մենակատար հանդես կգա թավջութակահար Վիկտոր Միլոսերդովը
19.09.2017 | 23:11

Ս/թ սեպտեմբերի 27-ին ժամը 19:00 ՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի համերգը: Համերգի ծրագրում ընդգրկված են Ցիմբալիստի «Ֆանտազիա Ռիմսկի-Կորսակովի Ոսկե Աքաղաղ օպերայի թե» մաներով , Ստրավինսկու «Իտալական սյուիտ թավջութակի և լարայինների համար», Բրուխի «Коль Нидрей» և Բրամսի «Հունգարական պարեր» ստեղծագործությունները:

Որպես մենակատար հանդես կգա թավջութակահար Վիկտոր Միլոսերդովը Ավստրիայից:
Վիկտոր Միլոսերդով ծնվել է Լենինգրադում՝ նկարչի ընտանիքում: Ավարտել Լենինգրադի կոնսերվատորիան՝ ուսանելով պրոֆեսոր Ֆիշմանի մոտ: Այնուհետ ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում: Վիկտորը աշխատել է Մոսկոնցերտի ֆիլհարմոնիկ բաժնում և համերգներով հանդես է եկել նախկին Խորհրդային Միության շատ քաղաքներում: 1988-ին տեղափոխվել է Ավստրիա, որտեղ մինչ օրս շարունակում է իր համերգային գործունեությունը: 2009 թ. հուլիսին Վիկտոր Միլոսերդովը Ավստրիայի երաժշտական կյանքում ակտիվ մասնակցության համար ստացել է պրոֆեսորի պատվավոր կոչում: Վիկտոր Միլոսերդովը նվագում է է հայտնի ֆրանսիացի վարպետ Ժան Բատիստ Վիլիոմի թավջութակով:

Տոմսերը վաճառվում են, արժեքը` 1000 դրամ:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ